Ավստրալիա (անգլ.՝ Australia), պաշտոնապես Ավստրալիայի միություն (անգլ.՝ Commonwealth of Australia), երկիր, որ ներառում է Ավստրալիական մայրցամաքի գլխավոր կղզին, Թասմանիան և բազմաթիվ մանր կղզիներ։ Այն աշխարհի վեցերորդ երկիրն է իր զբաղեցրած տարածքով։ Հարևան երկրներն են հյուսիսից՝ Ինդոնեզիան, Արևելյան Թիմորը և Պապուա Նոր Գվինեան, հյուսիս-արևելքից՝ Սողոմոնյան կղզիները, Վանուատուն և Նոր Կալեդոնիան և հարավ-արևելքից՝ Նոր Զելանդիան։ Իսկ այժմ տուրիստական նորությունները ձեզ կներկայացնի հետաքրքիր փաստեր Ավստրալիայի մասին:
1. Ընտրություններին այստեղ պարտադիր պետք է քվեարկեք, այլապես ձեզ տուգանք է սպասվում: Այստեղ քաղաքացիություն տալիս են միայն 4 տարի ապրելուց հետո:
2. Պետության ղեկավարը հանդիսանում է բրիտանական թագուհին: Թագուհին պատկերված է նաև թղթադրամներին:
3. Երկրում գլխավորը վարչապետն է` Ջուլիա Գիլլարդը:
4. Ավստրալիան ունի նաև «Աբորիգենների դրոշ», այն վերջերս է դարձել պաշտոնական: Այժմ անգամ դպրոցներում այն կախում են ավստրալիական դրոշի կողքին:
5. Աբորիգեններին այստեղ փորձում են օգնել: Յուրաքանչյուր սոցիալական ոլորտում գտնվողների համար նախատեսված դպրոցներ ևս կան:
6. Երթևեկությունը այստեղ ձախակողմյան է, իսկ մեքենաները համապատասխանաբար՝ աջակողմյան ղեկով՝ ինչպես Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում և Ճապոնիայում է:
7. Այստեղ շատ լավ են վերաբերվում ներգաղթյալներին, քանի որ ավստրալիացիների կեսը ներգաղթյալներ են կամ ներգաղթյալների երեխաներ, թոռներ:
8. Բոլորը շատ բարեհամբյուր են, ժպտում են: Միջազգային կոնֆլիկտներ չեն լինում (կոնֆլիկտներ առհասարակ չեն լինում):
9. Ընդհանրապես շատ քիչ են ծխախոտ օգտագործում, իսկ ծխախոտը ընդհանրապես թանկ է:
10.Ավստրալիացիների մեծ մասը ապրում են փոքրիկ հողակտորով առանձին հարմարավետ առանձնատներում:
11. Մեքենաները շատ էժան են, ապահովագրությունը՝ նույնպես:
12. Ավստրալիական փողը պատրաստված է պլաստմասե նյութից: Ավստրլիան է առաջին անգամ կիրառել այդպիսի փողը: Նաև մետաղադրամ ունի, ամենափոքր մետաղադրամը 5 ցենտն է:
13. 50 ցենտը մեծ է և 12-անկյունային, նրանք լինում են տոնական, տարբեր նկարներով, որոնք հաճախ օգտագործում են որպես հուշանվեր Ավստրալիայից (ընդ որում երբ գնում ես ավստրալիական հուշանվեր` կենգուրու, կոալա, ապա դա սովորաբար պատրաստված է լինում Չինաստանում, ցավոք):
14. Կատուների և շների նկատմամբ այստեղ շատ խիստ են, քաղաքում թափառող կենդանիներ գրեթե չկան:
15. Երեխաները դպրոցներում անցկացնում են շաբաթը 5 օր, յուրաքանչյուր օր միևնույն ժամին առավոտյան ժամը 9-ից մինչև ցերեկը 3.30:
16. Փողոցներում շատ էվկալիպտներ կան, էվկալիպտի բազմաթիվ տեսակներ: Դրանք կոպիտ, մուգ կապույտ գույնի տերևներ ունեն՝ եթերային խեժի բույրով: Տերևները սովորաբար նեղ են: Էվկալիպտի պտուղները զանազան են, երբեմն նաև բավականին հետաքրքիր: