Հետաքրքիր և անսովոր փաստեր Իսպանիայի մասին (Մաս 4)

Միացեք, սեղմեք Like մեր Facebook-յան էջին և եղեք առաջինը տեղեկացված հայկական և համաշխարհային տուրիստական տենդենցների և անցուդարձերի մասին:

Լոլիկով ճակատամարտին կամ Տոմատինոյին, որն անցկացվում է ամեն տարի օգոստոսին Բունոլ քաղաքում, աշխարհի տարբեր ծայրերից հավաքվում է շուրջ  30–ից  40 հազար մարդ: Տոնը սկսվում է Բունոլի գլխավոր հրապարակից  հատուկ տոնական հրավառության մեկնարկով: Այդ ընթացքում քաղաքի փողոցներ են  դուրս գալիս «զինված» բեռնատար մեքենաներ, և սկսվում է  լոլիկների ճակատամարտը (մոտավորապես 100 հազար տոննա լոլիկ է օգտագործվում այդ խելահեղ արարքի ժամանակ):  Տոմատինոյի ժամանակ ոչ միայն տները այլև բոլոր հասարակական վայրերը փակվում է, իսկ պատուհանները փակվում են հատուկ պլաստմասսե վահանակներով: Ճակատամարտը եզրափակում է երկրորդ հրավառությունը: Տոնը ավարտվում է լողավազանում, որը ամբողջովին լցված է լինում լոլիկի հյութով:

Tomatina

Ընդհանուր առմամբ Իսպանիան տոների թվով առաջատար է:  Իսպանացիները շատ ուրախ և ընկերասեր ժողովուրդ են, եթե դուք կորել եք, ապա յուրաքանչյուր իսպանացի ձեզ անպայման ցույց կտա ճանապարհը, եթե անգամ նա շատ զբաղված է:

Անդալուզիյան ձիերը հայտնի են ողջ աշխարհում: Անդալուզյան ձին  անվանում են նաև իսպանական լեգենդ իր հիանալի անցյալի համար, որը  կապված է թագավորական շքերթների հետ: Լավագույն ասպետները մենամարտել են միայն նրանց հետ, և կոնկիստադորների հետ նրանք նվաճել են Նոր Աշխարհը: Հայտնի նկարիչները նրան պատկերել են իրենց նկարներում, գրողները ներկայացրել են պատմական  գրական վեպերում:

Horse

Անդալուզյան ձին ամենահայտնի ցեղատեսակն է Իսպանիայում և վստահորեն կարող է համարվել աշխարհի  ամենագեղեցիկ ձիու ցեղատեսակներից մեկը: Կրակոտ հայացք, պարանոցի վեհապանծ  ճկվածք, փարթամ բաշ և անբնական բարձրություն,  պարային քայլ. առավել վառ, տպավորիչ և օրիգինալ ցեղատեսակ քիչ կգտնվի, ինչպիսին անդալուզյան ձիու ցեղատեսակն է: Իսպանացիները շատ են հպարտանում այս ձիով, նրանք ասում են  «նուեստրո կաբալլո», ինչը թարգմանաբար նշանակում է  «մեր ձին»:

Ավանդության համաձայն ` Իսպանիայում հարսանիքի ժամանակ հարսի վարսերը զարդարում են  ծաղկած ծառի ճյուղերով, որը իսպաներենից թարգմանաբար նշանակում է «չինական խնձոր»: Իսկ այդ կենսախինդ ծառի արևահամ պտուղները համարվում են սիրո և երջանկության ազգային խորհրդանիշները: Դա նարինջն է:

Orange

Արաբները XI  դարասկզբին իրենց հետ Իսպանիա են բերել դառը նարինջը` որպես դեղաբույս: Նրանք կարողացել են  նարինջի ծաղիկներից դուրս հանել համեղ բույրը, ինչպես նաև  դրա հյութով բուժել հիվանդությունները: Արևահամ միրգը իսպանացիների քիմքին հաճելի դարձավ, որի հետևանքով էլ այն դարձավ իսպանացիների սիրո և երջանկության ազգային խորրհրդանիշը: Այժմ Իսպանիան մեծ քանակությամբ նարինջ է արտադրում և առաջին արտահանող երկիրն է համարվում Եվրոպական շուկայում: Իսպանիայի արևելքում` Վալենսիայում, նարինջի այնպիսի հսկայական այգի կա, որ Վալենսիան շատ հաճախ անվանում են Իսպանիայի նարնջե սիրտը:   Եվ անգամ առողջարանային Կոստա դել Ասարը թարգմանաբար նշանակում է «ափ ծաղկած նարնջի մոտ»:

Իսպանիայի առաջին հասարաց տունը բացվել է «կրոնի և սիրո քաղաք» Սևիլիայում: Աշխատանքի ընդունվող աղջիկներին հինգ հիմնական պահանջներ էին առաջադրում.

  1. 12 տարեկանից  փոքր չլինել
  2.  Կույս չլինել
  3. Ամուսնացած չլինել
  4.  Ծնողները սևիլիացիներ չլինեն
  5. Հինգերորդ պահանջը վերաբերվում էր աղջկա անվանը. նրանք  չէին կարող ունենալ Մարիամ կրոնական անունը

Sevilla

 

Սևիլիան  համարձակ Դոն Ժուանի, հմուտ սափրիչ Ֆիգարոյի, հրապուրիչ Կարմենի  ծննդավայրն է… Այդտեղի հողը աշխարհին է տվել Սերվանտեսին, Լոպե դե Վեգային, Կալդերոնին, Մուրիլիո Վելասկեսին, Պիկասսոյին: Այդտեղից  աշխարհը  բացահայտելու են գնացել Կոլումբոսը, Մագելանը:

You might also like