Ապահովագրական ընկերությունը կազմել է լեռնադահուկային հանգստի խնդիրների ցանկը

Ապահովագրական ընկերություններից մեկը կազմել է խնդիրների ցանկը, որոնց բախվում են զբոսաշրջիկները լեռնադահուկային հանգստի ժամանակ: Այսպիսով, դահուկորդների  4.1%-ը դժգոհել են նախօրոք վճարված ծառայութունների՝ դասերի, սկի-փասսի, էքսկուրսիաների, բնակության վայրի  կորստի պատճառով, ինչպես նաև՝ ձյան ավելցուկի կամ պակասի պատճառով սահուղիների փակման համար:

 Intermundial

Ապահովագրական դեպքերի 7.2%-ը, պարզվում է, կապված է փոխադրամիջոցի հետ. հիմնականում չվերթների ուշացման և անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով չեղյալ համարվելու պատճառով: Տարածված են նաև թռիչքների օվերբուքինգների հետ կապված խնդիրները. հայտնում է Noticia.ru-ն: Բացի այդ, ուղեբեռի հետ կապված խնդիրների հանդիպել են զբոսաշրջիկների 5.3%-ը: Լեռնադահուկային հանգստավայրերում վնասվածքների մեծամասնությունը ստանում են սահուղիներւոմ  (56%), ոչ սահուղիներում դեպքերը կազմում են  13.6%:

ski

 

Այս մասին նշվում է Intermundial ապահովագրական ընկերության հետազոտության արդյունքներում: Տվյալները ստացվել են Ski Plus ապահովագրության վճարների  վերլուծության հիման վրա, որը անցած սեզոնին  պատվիրել է  60 500 հաճախորդ: Այդ թվից 20%-ը նախապատվությունը տվել է իսպանական կուրորտներին,  64%-ը մեկնել է Եվրոպայի այլ երկրներ  (նրանց  29%-ը Ֆրանսիա,   29%-ը՝ Անդորրա, իսկ մնացածը Ավստրիա, Իտալիա և Շվեյցարիա): 12.3%-ը  մեկնել է Ամերիկա (նրանց գրեթե կեսը ԱՄՆ), 3% ՝ Ասիա, 0.4% Աֆրիկա, 0.3% ՝ Օվկիանիայի երկրներ:

You might also like