Հոլանդական Օսս և Սնեկ քաղաքներում Zand հյուրանոցը բացել է իր հյուրերի համար երկու անհավանական գեղեցիկ ավազե ամրոցներ` մեկ ննջասենյակով։ Ամրոցները կառուցվել են Բրաբանտում և Ֆրիսլանդիայում Ավազե քանդակների փառատոնին ընդառաջ, որոնք գրավում են հանգստացողներին և լավագույն նկարիչներին ամբողջ աշխարհից։
Հյուրերի տրամադրության տակ են ամբողջովին կահավորված հսկա ավազե ամրոցը՝ հոսող ջրով լոգասենյակով, էլեկտրաէներգիայով, պատուհաններով և ավելի քան 30 դեկորատիվ արձաններով։ Ծառայության մեջ են մտնում նախաճաշը, մեկ շիշ Prosecco, Wi-Fi և անհատական տուր փառատոնի անցկացման տարածքում։ Նման երկտեղանոց համարը կարժենա օրական 150€ եվրո։