Սինգապուրի հյուրանոցային ինդուստրիայում առաջընթաց ապահովելու համար Տելոկ Բլանգահ (Telok Blangah) հյուրանոցը գործարկել է մոբիլ ռեգիստրացիան:
Հյուրանոցային ռեգիստրացիայի նոր ծառայությունը պետք է աշխատի առաջիկա երկու շաբաթների ընթացքում:
Bay Hotel հյուրանոցը համարվում է առաջինը Սինգապուրում, որը այցելուներին կառաջարկի այս մոբիլ տեխնոլոգիան, որը արագացնում է ռեգիստրացիայի գործընթացը հյուրանոցում:
Հյուրանոցի այցելուները ռեգիստրացիան կարող են անցնել հաշված րոպեների ընթացքում՝ մինչ հյուրանոց ժամանելը, բջջային հեռախոսի միջոցով: Միևնույն ժամանակ հյուրերը կարող են գրանցել համար չծխողների համար:
Բարեհաջող ռեգիստրացիայից հետո, հյուրը բջջային հեռախոսին կստանա SMS-հաստատում: Հյուրանոց ժամանելուն պես հյուրին կմնա միայն վերցնել բանալիները և տեղավորվել համարում:
Հյուրանոցի րանցման SMS-համակարգը նախագծվել է UbiQ Global Solutions ընկերության կողմից, որը մասնագիտացած է հյուրանոցների ծրագրային սպասարկման ոլորտում: