Ռուսաստանի Իննոպոլիս քաղաքում կգործեն ավտոնոմ տաքսիներ
Թաթարստանի Իննոպոլիս (Иннополис) քաղաքը առաջինն է ԵՎրոպայում, որտեղ ուղևորները հնարավորություն կունենան օգտվել առանց վարորդի տաքսի ծառայությունից
Թաթարստանում գտնվող Իննոպոլիս (Иннополис) քաղաքը առաջինն է Եվրոպայում, որտեղ ուղևորները հնարավորություն կունենան օգտվել առանց վարորդի (ինքնակառավարվող) տաքսի ծառայությունից։ Իննոպոլիսը գտնվում է Թաթարստանի մայրաքաղաք Կազանից 35կմ հեռավորության վրա։
Яндекс ընկերությունն ու Թաթարստանի կառավարությունը համաձայնագիր են ստորագրել երկրում ավտոնոմ աշխատող տաքսի ծառայությունը զարգացնելու մասին։ Այն ենթադրում է Իննոպոլիսում կառուցել ավտոնոմ ավտոմեքենաների երթևեկության փորձնական զոնա։ Այսպիսով Իննոպոլիսը Եվրոպայի առաջին քաղաքն է, որտեղ կգործի ավտոնոմ տաքսիների փորձնական երթևեկությունը։
Այս պահին քաղաքում կան ուղևորների նստեցման և իջեցման 5 կետեր՝ քաղաքային ստադիոնը, բժշկական կենտրոնը, «Զիոն» բնակելի թաղամասը և ադմինիստրատիվ-բիզնես կենտրոնը։
Ինքնակառավարվող տաքսիից կարող են օգտվել քաղաքի բոլոր չափահաս քաղաքացիները, ովքեր համաձայնություն են տվել տաքսիի փորձարկմանը մասնակցելու համար։ Առավոտյան բնակիչները կարող են կանչել մեքենան «Զիիոնում» և ուղևորվել մինչև բիզնես կենտրոն, որտեղից կարող են տեղափոխվել համալսարան, իսկ երեկոյան մեկնել ստադիոն՝ դիտելու սպորտային միջոցառումները։