Բոլորին հայտնի դոն Վիտո Կորլեոնեի, Ալ Կապոնեի և Տոնի Սոպրանոյի կերպարները ստեղծել են Սիցիլիա կղզու անհավանական գովազդ․ հազարավոր զբոսաշրջիկներ ամբողջ աշխարհից գալիս են այդտեղ իտալական մաֆիայի կենտրոնը տեսնելու ակնկալիքով։ Սակայն տեղաբնակներին այդ հեղինակությունը չի ուրախացնում։
Իտալական մաֆիայի վառ կերպարների մասին բազմաթիվ ֆիլմերը նվաճել են միլիոնավոր հանդիսատեսի սրտեր։ Օրինակ, «Կնքահայրը» արդեն վաղուց դարձել է կուլտային ֆիլմ՝ ճանաչված բոլոր կինոսիրողների կողմից։ Զբոսաշրջային ընկերությունները շտապել են օգտվել այդ թեմայի ճանավածությունից և կազմակերպել բազմաթիվ տուրեր և էքսկուրսիաներ Սիցիլիայի գլխավոր քաղաքում՝ Պալերմոյում։
Մասնավորապես, զբոսաշրջիկներին հետաքրքրում է Մարլոն Բրանդոյի և Ալ Պաչինոյի մասնակցությամբ «Կնքահայրը» ֆիլմի նկարահանման վայրը, Կորլեոնեի և Սիրակուզի քաղաքը, ինչպես նաև՝ մաֆիայի պարագլուխ Բերնարդո Պրովենցանոյի տունը։ Որոշ տուրօպերատորներ նույնիսկ կազմակերպում են հանդիպումներ նրա որդու՝ Անջելո Պրովենցանոյի հետ։
Սակայն տեղաբնակները դեմ են դուրս գալիս նման տուրերի կազմակերպմանը։ Սիցիլիայի բնակիչները երկար ժամանակ պայքարել են մաֆիոզ խմբերի դեմ և չեն ցանկանում իրենց հրաշալի շրջանը ասոցացնել անցյալի մութ հեղինակության հետ։