Ինդոնեզիան զբոսաշրջիկներին հրավիրում է «բեմ»

Ինսոզիական Բատամ կղզում կկառուցվի նոր առողջարան, այս անգամ՝ կինոթեմատիկայով: Ինչպես սպասվում է՝ հանգստի գոտին կհայտնվի բարձրակարգ Նոնգսա լողափին 2018 թվականի դեկտեմբերին: The Scene ՝«Բեմ» անունը կրող միասնական առողջարանը կմշակվի Infinite Studios և  Landstar Development  ընկերությունների  կողմից:

The-Scene-Indonesia

Ասում են, որ Ասիայի առաջին «ֆիլմային» քաղաքի արտաքին տեսքը վերցված է դասական եվրոպական ճարտարապետությունից: Նախագծի վրա աշխատում են ճարտարապետ Պիտեր Գանը և հոլիվուդյան բեմանկարիչ Պիտեր Կոլյասը: ««Բեմի» յուրահատուկ հայեցակարգը առաջացել է Ասիայում ֆիլմարտադրության մեծ պահանջարկի շնորհիվ: Այժմ շատ համաշխարհային ռեժիսորներ նախընտրում են հենց այս տարածաշրջանը»,-նշում է Infinite Studios ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մայք Վիլուանը:

The Scene

Առողջարանի հյուրերը կկարողանան անձամբ տեսնել  այն ամենը, ինչը սովորաբար տեսնում են հեռուստացույցների էկրաններին. հավելել է Վիլուանը: Առողջարանի տարածքում հյուրերը կարող են այցելել ճաշարաններ, բարեր և լողավազաններ, ֆիթնես և վելնես կենտրոններ, և նույնիսկ ամուսնական մատուռ: Գնումների սիրահարների համար կբացվեն առևտրային փողոցներ:

You might also like