Թեև Ինզոնեզիայի զբոսաշրջության նախարարությունը մշտապես հայտարարում է, որ Ինդոնեզիան միայն Բալին չէ` «Աստվածների կղզին» մնում է երկրի գլխավոր տեսարժան վայրը: Անցած տարի Բալի է այցելել 3,278,697 զբոսաշրջիկ, թեև Բալիի զբոսաշրջային գործակալությունը ակնկալում էր միայն 3.1 միլիոն:
Թվերը ցույց են տալիս 13.37% աճ՝ համեմատած 2012 թվականի հետ: Մեծ թվով զբոսաշրջիկներ Բալի են այցելել օգոստոս և սեպտեմբեր ամիսներին. գրում է Тravel Daily News-ը, իսկ կղզու հիմնական զբոսաշրջիկները մնում են ավստրալացիները: Բալիի յուրաքանչյուր չորրորդ զբոսաշրջիկը Ավստրալիայից է: