Հնդիկ գործարարը աշխատողների հանգստի համար հատկացրել է տասը միլիոն դոլար

Չանգվին ամրագրել է ամենաթանկարժեք համարները։ Դա հնդիկներին սպասարկող ընկերության պայմանագրի ամենաբարդ մասն է եղել․ նույն օրվա համար մեծ թվով ազատ սուիթներ և նախագահական լյուքսեր  գտնելը այնքան էլ հեշտ չէ։ 

Հնդիկ միլիարդատերը վճարել է տասը միլիոն դոլար իր աշխատակիցների մեկշաբաթյա հանգստի համար՝ տեղավորելով նրանց ամենաշքեղ հյուրանոցներում․ հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով АТОР-ին։
Գործարարը, ով Ստամբուլի հյուրանոցներին ապահովել է ռեկորդային եկամտով, «Հնդկաստանի դեղագործության թագավոր» Դիլիպ Չանգվին է։

Դիլիպ Չանգվի

Լավագույն աշխատողների ամենամյա պարգևատրման  շրջանակներում նա  3,5 հազար մարդու ուղարկում է Ստամբուլ խոհարարների խմբի հետ։
Հնդիկներ համար կկազմակերպվեն հատուկ միջոցառումներ և էքսկուրսիաներ։ Բացի այդ, միլիարդատերը կվճարի նաև Թուրքիայի իր աշխատակիցների ծախսերը։ Մեկ շաբաթվա ընթացքում նրանց բոլորի համար տրամադրվել է մեկ  միլիոն դոլար։

You might also like