Հնդկաստանում կբացվի աշխարհում առաջին ՄաքԴոնալդս բուսակերների ռեստորանը, որը տեղակայված կլինի Ամրիտսարի Ոսկե տաճարի մոտ: Ընդ որում` վերջին փաստը առաջացրել է հնդիկ ազգայնականների դժգոհությունը: McDonald’s-ի ճաշացանկում կլինեն միայն բուսակերների համար նախատեսված ուտեստներ. հայտնում է CNN -ը: McDonald’s-ը կգտնվի Հնդկաստանի ամենաշատ այցելվող տեսարժան վայրերից մեկից` Ամրիտսարի Ոսկե տաճարից 200 մետր հեռավորության վրա:
Ռեստորանի բացումը նախատեսված է 2013 թվականի կեսերին: Բուսակերների ՄաքԴոնալդս ցանցի արագ սննդի երկրորդ ռեստորանը կբացվի Ջամու և Քաշեմիր նահանգի փոքրիկ Կատրա քաղաքում` Վաշնո Դեվի (Vaishno Devi) տաճարի մոտ: Ամեն տարի Կատրա են գալիս շուրջ 8 միլիոն մարդ: McDonald’s առաջին ռեստորանը Հնդկաստանում բացվել է 1996 թվականին, իսկ հիմա դրանց թիվը երկրում հասնում է 271-ի: Ընդորում ճաշացանկը հարմարեցված է տեղի բնակչության ճաշակին, ուտեստների կեսը բուսակերների համար է: