Playboy Enterprises ժամանցի կայսրությունը մտադիր է ընդլայնվել Հնդկաստանում: Ամբողջ երկրում կբացվեն ապրանքանիշի ակումբները, բարերը, հյուրանոցները և խանութները: Առաջին լողափային ակումբը կոորպորացիան կբացի Գոա նահանգի հյուսիսում: Քանդոլիմ լողափում (Candolim) 2000 քմ տարածքով Playboy ակումբը կբացվի դեկտեմբերի կեսերին:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն՝ հաստատության սեփականատերերը պատրաստվում են հարգել հնդկական հասարակության սովորույթները: Մասնավորապես, այստեղ չի լինի համարձակ հագուստով անձնակազմ՝ ի տարբերություն ապրանքանիշի մյուս ակումբների: Առաջիկա ինը տարում Հնդկաստանում կբացվի Playboy ևս 120 ժամանցային հաստատություն: