Հնդկաստան. Տուրիստական «Օսկարները» հանձնվել են տերերին

Հայտնի են հեղինակավոր World Travel Awards մրցանակաբաշխության հաղթողները, որը հայտնի է որպես «Օսկար»՝ զբոսաշրջային ոլորտում: Հնդկաստանի մայրաքաղաքում մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 175  երկրների 220 000  տուրիզմի ոլորտի գործակալների և արդյունաբերության այլ մասնագետների քվեարկության արդյունքում:

Australia.com-ը ճանաչվել է լավագույն տուրիստական կայքը:

Daintree Eco-Lodge-ը մրցանակ է ստացել՝ որպես լավագույն սպա և էկո-հյուրանոց:

Հնդկաստանը համարվել է լավագույն տուրիստական ուղղությունը, իսկ Թաջ Մահալը՝ լավագույն տեսարժան վայրը:

World Travel Awards

Etihad Airways-ը պարգևատրվել է՝ որպես ավիաընկերությունների մեջ առաջատար:

Royal Caribbean-ը ճանաչվել է լավագույն կռուիզային ընկերությունը:

Մալդիվյան կղզիները լավագույն ուղղությունն է ճանաչվել կղզիների շրջանում:

World Travel Awards

Ռիչարդ Բրանսոն Նեկերի մասնավոր կղզին Բրիտանական Վիրջինյան կղզիներում մրցանակ է ստացել՝ որպես լավագույն մասնավոր հանգստավայր:

Դուբայի Burj Al Arab-ը դարձել է աշխարհի առաջատար հյուրանոց:

World Travel Awards

The Bear Grylls-ը՝ գոյատևման ակադեմիան գլխավորել է էքստրիմալ արկածների կատեգորիայի ցանկը:

Պերուն համարվել է լավագույն խոհարարական ուղղությունը:

World Travel Awards

You might also like