Հին շքեղ Deccan Odyssey գնացքը մեկ տարի տևող վերանորոգումից հետո կրկին դուրս է եկել աշխատանքի: Maharashtra Tourism Department Corporation (MTDC) զբոսաշրջության դեպարտամենտը հուսով է, որ կկարողանա գրավել զբոսաշրջիկների ուշադրությունը և հրավիրում է թագավորական ճամփորդության Հնդկաստանում, հայտնում է CNN-ը:
Հնդկաստանում կան նոր շքեղ գնացքներ, ինչպիսիք են Maharajahs’Express-ը կամ Royal Rajastan on Wheels-ը, բայց Deccan Odyssey` այսպես կոչված «Պալատը անիվների վրա» (Palace on Wheels), մինչև այժմ գրավում է զբոսաշրջիկներին իր «թագավորական» անցյալով:
Գնացքը կարող է տեղավորել 80 ուղևորների, սրահում կա երկու նախագահական վագոն, վագոն-ռեստորան, բար և անգամ սպա կենտրոն, ինչպես նաև` հեռուստացույց և փողի փոխանակման տեղ: Գնացքում ծառայությունները մատուցում է Taj hotel հյուրանոցային ցանցի աշխատանքային խումբը: MTDC-ն առաջարկում է երեք տուր փաթեթներ, որոնցից կարող եք ընտրել ամենացանկալին: