Մումբայի համադամասերները նախապատվությունը տալիս են Gold Dosa նոր ուտեստին: Վերջերս այն սկսել են մատուցել ռեստորաններից մեկում, որտեղ հիմա դրա համար հերթ է գոյացել: Billo`s Cafe հաստատության կրեատիվ խոհարարները հստակ «որսացել են» հանրության ճաշակը և սկսել են պատրաստել թանկարժեք մետաղով պիցցա: Ուտեստին ավելացնում են Շվեյցարիայից գնված իսկական 24-կարատանոց ոսկի: Ռեստորանային գրքույկից հնարավոր է իմանալ, որ հնդկական ազգային այուրվեդիկ բժշկության համաձայն, ուտեստների մեջ ավելացնում են ոսկի, որպեսզի նվազեցնեն սթրեսը, բարձրացնեն իմունիտետը և բարելավվեն արյան շրջանառությունը:
Billo`s Cafe-ում որոշել են հետևել նախնիներին և ավելացնել մետաղը սննդի մեջ` հաճախորդներին ապահովելով առոջղ սննդակարգով: Gold Dosa-ի գյուտարարների կարծիքով` ամեն դեպքում ոսկյա հավելումով պիցցան ավելի համեղ է, քան սովորականը:
Ի դեպ` 2011 թվականի վերջին քառորդի տվյալներով` Հնդկաստանը առաջին անգամ է հայտնվել երկրորդ հորիզոնականում ոսկու կիրառման մակարդակում: Այդ կատեգորիայում առաջատարը Չինաստանն է: