Հնդկաստանը ճանաչվել է սելֆիի ժամանակ գրանցված մահերի թվով առաջատարը

2014 թվականի մարտից մինչև 2016 թվականի սեպտեմբերը ամբողջ շխարհում  127 մարդ մահացել է սելֆի անելիս։ Ընդ որում,  այդ դժբախտ պատահարներից 76-ը տեղի է ունեցել Հնդկաստանում․ այս եզրահանգմանն են եկել Պիտսբուրգի Կարնեգի-Մելլոն համալսարանի փորձագետները։

Սելֆի

Ամերիկյան հետազոտական ընկերության աշխատակիցները կազմել են այս վիճակագրությունը հնդկական Ինդրապրաստհա քաղաքի Տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտի հետ համատեղ։ Հետազոտության ժամանակահատվածում Հնդկաստանում տեղ են ունեցել ընդհանում պատահարների  60%-ը, որոնք կապված են զբոսաշրջիկների մահվան հետ։

Երկրի իշխանությունները ստիպված են եղել խստացնել ոստիկանական վերահսկողությունը  գլխավոր տեսարժան վայրերում, որոնք գրավում են սելֆիի սիրահարներին և վտանգում նրանց կյանքը։

You might also like