Աշխարհի խոշորագույն Ramoji Film City կինոստուդիան, որը գտնվում է Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում (Անդհրա-Պրադեշ նահանգ) զբոսաշրջիկներին հրավիրում է շրջագայության: Այստեղ 6 քառակուսի կմ տարածքում տեղավորվել են ավելի քան 500 նկարահանման հրապարակ և բազմաթիվ ստացիոնար դեկորացիաներ:
Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍԸ՝ կինոստուդիան, որտեղ տարեկան նկարահանում են ավելի քան 600 ֆիլմեր, բացվել է 1996 թվականին, բայց զբոսաշրջիկներին թույլատրել են ներս մտնել միայն վերջերս: Ամեն օր Ramoji Film City է այցելում ավելի քան 2 հազար մարդ: Նրանց համար աշխատում է զվարճանքների այգին և ռեստորանները: Հատուկ տաղավարներում կարող եք տեսնել, թե ինչպես են ֆիլմ նկարահանում: Մեկօրյա տուրի արժեքը մեծահասակների համար 11.5 ԱՄՆ դոլար է, իսկ 3-ից մինչև 17 տարեկան երեխաների համար 10 ԱՄՆ դոլար: