Goa Tourism-ը ներկայացրել է տաքսի կանանց համար: Մեքենան վարում են կին վարորդները, ովքեր սովորել են նաև ինքնապաշտպանության հնարքներ, առաջին բուժօգնություն, լավ գիտեն տուրիստական տեսարժան վայրերը, և նույնիսկ կարող են որպես գիդ աշխատել:
Այս պահին արդեն գործում են տասը նոր տաքսիները, որոնք կարելի է գտնել Գոայի օդանավակայանում, հյուրանոցների մոտ, երկաթուղային կամ ավտոկայանում: Ավտոմեքենաների քանակը կավելանա՝ կախված դրանց պահանջարկից. գրում է Travel Daily News-ը: