Ցյուրիխում գնալով ավելի պոպուլյար է դառնում կանանց հյուրանոցը
Հյուրանոցի ղեկավարությունը այն չի ներկայացնում՝ որպես հոգեբանական օգնության կենտրոն, այլ՝ վայր, որտեղ կանայք կարող են իրենց հարմարավետ ու անվտանգ զգալ։
Մեր օրերում շատ կանայք, ովքեր միայնակ են ճանապարհորդում, անհարմավետություն են զգում հյուրանոցներում և հյուրատներում բնակվելիս։ Այդ պատճառով շատ քաղաքներում բացվում են հատուկ հյուրանոցներ միայն գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար։ Այդպիսով, Ցյուրիխում գնալով ավելի մեծ պոպուլյարություն է ստանում «կանացի» Josephine’s Guesthouse հյուրանոցը։
Կենտրոնական քաղաքային կայարանից մի քանի կանգառ հեռավորության վրա գտնվող հյուրանոցը իր դռներն է բացել 2017 թվականին։ Նրա սեփականատերերի խոսքերով՝ իրենք չեն ակնկալել, որ իրենց գաղափարը նման արագությամբ հաջողության կհասնի․ բոլոր համարների 80%-ից 90%-ը պարբերաբար զբաղեցնում են տարատեսակ զբոսաշրջուհիներ՝ բիզնես տուրիստներ, ուսանողուհիներ, Ցյուրիխում տարիներ շարունակ բնակվող կանայք։
38 համարներից մի քանիսը հնարավոր չէ ամրագրել պաշտոնական կայքում․ դրանք այն կանանց համար են, ում անհրաժեշտ է շտապ տեղ գտնել բնակության համար, օրինակ՝ ընտանեկան բռնության ենթարկված կանայք։