Ցյուրիխում կկառուցեն սեքս ավտոտնակներ

Ցյուրիխի հին արդյունաբերական թաղամասում կբացվի «ավտոտնակներ սեքսի համար», որի ստեղծման գաղափարը պատկանում է մարմնավաճառուհիներին սպասարկող ավտովարորդներին: Շվեյցարիայում իր բնույթով այս նախագիծը առաջինն է: «Սեքս բոքսերի» բացումը տեղի կունենա օգոստոսի 26-ին: Դրանք ավելին են, քան պարզապես ավտոտնակներ սեքսի համար. մարմնավաճառության համար յուրահատուկ գոտին գտնվում է քաղաքի արևմտյան հատվածում:

Sex garage

Մուտքը նշագծված է կարմիր հովանոցով, որը մի քանի երկրներում նշանակում է «անառակության թաղամասի» սկիզբ: Դարպասներից դուրս սկսվում է ճանապարհը, որտեղ երթևեկության արագությունը սահմանափակ է` մինչև 10 կմ/ժ արագություն: Թաղամասը պատված է կանաչով, ծառերը զարդարված են փոքրիկ լուսամփոփերով:

Sex garage

Ճանապարհը ընկած է ավտոտնակների համալիրում, որոնք շրջապատված են ավտոմեքենաներից դուրս «ծառայություններ» նախընտրող  հաճախորդների համար նախատեսված փոքրիկ կառույցներով: Սեքս ավտոտնակներում կաշխատեն 30-40 մարմնավաճառներ: Բոքսերը հագեցած են անվտանգության համակարգով՝ կանանց համար անվտանգ պայմաններով, ինչպես նաև ՁԻԱՀ-ի մասին հիշեցնող նախազգուշական պաստառներով. գրում է Le Matin-ը:

You might also like