Ցյուրիխում բացվել է ռեստորան, որը մատուցում է թափոններից պատրաստված ուտեստներ
Այդ նախագծի հաջողության դեպքում Ցյուրիխի ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչները հույս ունեն համատեղ ուժերով կոչ անել մարդկանց խելամիտ կերպով վարվել մթերքների հետ։
Սննդամթերքների թափոնների վերամշակումն ու օգտագործումը ժամանակակից աշխարհի գլխավոր խնդիրներից մեկն է, որի բնակիչները շռայլորեն են վերաբերում ռեսուրսների օգտագործմանը։ Շվեյցարիան այն երկրներից մեկն է, որոնք լրջորեն են վերաբերվում այդ հարցին։ Այդպիսով, երկրի խոշոր քաղաքներից մեկում՝ Ցյուրիխում, իր դռներն է բացել ռեստորան, որի ուտեստները սննդային թափոններից են։
Մի քանի շաբաթ շարունակ Frau Gerolds Garten ռեստորանը կօգտագործի մթերքներ, որոնք մեծ սուպերմարկետներն ու հաստատությունները նախատեսում են թափել։ Ռեստորանի շեֆ խոհարարը կազմում է ճաշացանկ մթերքներից, որոնք ժամկետը մոտ է ավարտին։ Այդ կերպ հաստատության սեփականատերերը ցուցադրում են, թե ինչպես կարելի է կանխել այդ վատնումը։