Սատանայի լողավազանը (Devil’s Pool), որը Վիկտորիայի ջրվեժի եզրին գտնվող բնական քարերի լճակ է, դեպի Աֆրիկա է տանում սուր զգացողությունների սիրահարներին: Չորացման սեզոնին ջրավազանը դառնում է բավականին փոքրիկ և զբոսաշրջիկները կարողանում են լողալ այնտեղ` առանց վախենալու, որ կընկնեն 100 մետր բարձրությունից:
Լողացողներին ուղեկցում են փորձառու գիդերը, ովքեր օգնում են մտնել ջուրը և նույնիսկ կարող են բռնել նրանց ոտքերից, ովքեր ցանկանում են կախվել գլխապտույտ բարձրությունից և հիանալ ծիածանափայլ ջրով: Սատանայի ջրավազանը գտնվում է Զամբեզի գետի զամբիական կողմում:
Այստեղից նաև հեշտ է հասնել Լիվինգստոն կղզի (Livingstone Island): Այստեղ լողալու հնարավորություն կա սեպտեմբերից հոկտեմբեր ամիսներին: Շրջագայության արժեքը, որը ներառում է նախաճաշը, նավակով զբոսանքը և լողը, կազմում է $60 դոլար (ճաշի հետ` $120):