Դուբայի հայտնի Wild Wadi աքվապարկը ամեն հինգշաբթի կանանց հրավիրում է «Կանանց գիշերների»: Ամռան շոգը սկսելու հետ Wild Wadi հայտնի աքվապարկը մշակել է նոր առաջարկ բացառապես կանանց համար:
Կանայք, ովքեր չեն ցանկանում իրենց մարմինը թողնել այրող արևի ճառագայթների և տղամարդկանց սևեռուն հայացքների ներքո, կարող են երեկոն անցկացնել աքվապարկում միայն կանանց շրջապատում: Ամեն հինգշաբթի երեկոյան 8-ից մինչև կեսգիշեր աքվապարկում աշխատում են միայն կանայք, սկսած՝ մատուցողուհիներից և փրկարարներից, մինչև՝ պահակները և դիջեյը:
Սովորաբար մայրամուտից հետո փակվող աքվապարկում կանանց համար բաց կլինեն բոլոր ռեստորանները և ատրակցիոնները: Տոմսի արժեքը 1.1 մետրից բարձր հասակ ունեցողների համար 205 ԱՄԷ դիրհամ է ($56) և 165 դիրհամ նրանց համար, ովքեր 1.1 մետրից ցածրահասակ են: «Կանանց գիշերները» կշարունակվի մինչև սեպտեմբեր (բացառությամբ սուրբ Ռամադան ամսվա):