Վաշինգտոնում ԱՄՆ-ի ազգային արխիվի թանգարանում բացվել է Marking the Mark անունը կրող ցուցահանդեսը, որում ներկայացված են հայտնի մարդկանց ավելի քան հարյուր ստորագրությունների օրինակներ: Կազմակերպիչները փնտրել են դրանք ամբողջ աշխարհում և միավորել դրանք այնպես, որ արտացոլեն համաշխարհային պատմությունը:
Այցելուները կարող են տեսնել տարբեր ժամանակաշրջանների հայտնի քաղաքական գործիչների, արտիստների և մարզիկների՝ Ջորջ Վաշինգտոնի, Ադոլֆ Հիտլերի, Եվա Բրաունի, Ստալինի, Մայքլ Ջեքսոնի, Ֆրենկ Սինատրայի և ուրիշների ստորագրությունները: Նրանց ստորագրությունները դրված են ոչ միայն պաշտոնական փաստաթղթերում, այլև՝ անձնական նամակներում, ինչն էլ ցուցահանդեսը դարձնում է հատկապես հետաքրքիր. հայտնում է Canada.com-ը:
Ցուցահանդեսը նաև ներառում է հայտնիների անձնական իրերը, որոնք արտացոլում են նրանց անհատականությունը այնքան, որքան ստորագրությունները: Օրինակ, այցելուները կարող են տեսնել Միշել Օբամայի սև-կարմիր զգեստը, որը նա կրել է 2008 թվականի նախահագական ընտրություններին: