Վարշավայում արգելված է տխրել և կոպտել

"Sadness is prohibited"Վարշավայի փողոցներում փակցվել են ցուցատախտակներ, որոնց վրա գրված է. «Արգելվում է տխրել», «Արգելվում է կոպտել» և այլն, իսկ գովազդային դատարկ տարածքները լցված են հարցերով. «Ինչի՞ մասին ես երազում», «Ինչի՞ համար ես ապրում» և այլն: Լեհաստանի մայրաքաղաքում տեղ գտած ցուցատախտակները  հանդիսանում են Dream անվան ներքո հանդես եկող սթրիթ-արտ  ուղղության ներկայացուցիչ բելոռուս նկարչի նախագիծը: «Վիզուալ հարձակում» նախագծի հայեցակարգը  հիմնված է փոխադարձ ազդեցության էսթետիկայի և քաղաքային տարածությունը տեքստերի և նկարների միջոցով փոխելու վրա: Տեղադրելով դրանք քաղաքային տարածքներում՝ նկարիչը, իր իսկ մեկնաբանմամբ, փորձարկում է քաղաքացիների ընկալումը. գրում է  Kampaniespoleczne.pl-ը:

You might also like