Վիլնյուս քաղաքի հին մասում բացվել է Լիտվայի առաջին Խաղալիքների թանգարանը: Ցուցահանդեսը ներառում է պատմական տարբեր փուլեր՝ ներկայացնելով և′ հնագույն խաղալիքները, և′ XIX-XX դարերի խաղալիքները, և′ ամենաժամանակակիցները:
Հավաքածում կազմված է ոչ միայն բնօրինակներից, այլև՝ պատճեններից. դրա շնորհիվ թանգարանը հնարավորություն է տալիս ձեռք տալ և խաղալ նրանց հետ: Խաղալիքի թանգարանը գտնվում է Սերեյկիշկյու (Sereikiškių parkas) այգու մոտ՝ Barboros Radvilaitės 7/2 հասցեով: Նմանատիպ հավաքածուներ կան նաև Լատվիայում, Էստոնիայում, Ռուսաստանում, Շվեդիայում և այլ երկրներում: