Յենխոյ (Վիետնամ) գյուղի անանուն գյուղական փողոցը մինչև վերջերս հայտնի չէր ոչ ոքի։ Բայց հիմա ամեն ինչ փոխվել է, քանի որ այն անվանակոչել են աշխարհի ամենահայտնի սոցիալական ցանցի անունով։ Այն բանից հետո, երբ գյուղ եկած կամավորները 1,5 հազար դոլար տվեցին տեղաբնակներին այդ փողոցը ասֆալտապատելու համար, նրա վրա հայտնված նոր տեղակատվական ցուցանակը իրազեկեց, որ այսուհետ այն կկոչվի Ֆեյսբուք։ Այս նորությունը արդեն վատ արձագանք է գտել տեղական իշխանությունների շրջանում, ովքեր նշել են, որ փողոցի այս անվանումը իրենց հետ համաձայնեցված չի եղել։ Սակայն գյուղի բնակիչները հիշեցրել են նրանց, որ ջրհեղեղից վնասված փողոցի վերանորոգման համար գումարը նրանք չեն տրամադրել, այլ Facebook-ում գրանցված «Կարմիր փողկապ» վիետնամական խմբի անդամ կամավորները։ Ընդ որում, Յենխոյ գյուղի բանկիչների համար «Facebook» բառը, մեծ հաշվով, ոչինչ չի նշանակում․ նրանք տեղյակ էլ չեն նման սոցիալական կայքի գոյության մասին․ հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։ Այնուամենայնիվ, զբոսաշրջիկների համար սա առիթ է Յենխոյ այցելելու համար, որպեսզի անմահացնեն իրենց նման բարձրագոչ անվանումով փողոցում։ «Ես չեմ զարմանա, եթե նրանք որևէ քաղաք անվանակոչեն Մարկ Ցուկենբերգի անունով՝ ինչպես Սանկտ Պետերբուրգը, Համբուրգը կամ Պիտսբուրգը», -իրավիճակը ճշգրիտ նկարագրել է Facebook-ի օգտատերերից մեկը։