Վիետնամական Va և Nuoc քարանձավները, որոնք նախկինում փակ էին, բացվել են զբոսաշրջիկների համար։ Այս իրադարձությունը իսկական տոն է անձավագիտության սիրահարների համար։ Նոր քարանձավներում տուր կատարել ցանկացողները պետք է ստորգետնյա աշխարհում անցկացնեն 2 օր և 1 գիշեր։
Էքսկուրսիաների կազմակարեպչի դերում հանդես է գալիս Oxalis ընկեությունը, որը թույլտվություն է ստացել տեղական իշխանությունների կողմից։ Քարանձավները, որոնք գտնվում են Կուանգբին նահանգում, հայտնաբերվել են տեղաբնակների կոմղից շատ տարիներ առաջ։ Վերջին 16 տարվա ընթացքում դրանց ուսումնասիորւթյամբ զբաղվում էին բրիտանական British Cave Research Association ասոցացիայի մասնագետները։ Չնայած աշխարհի ամենամեծ Son Doong քարանձավի հետ ընդհանուր ստորգետնյա մուտք չունենալու հանգամանքին՝ Va-ն և Nuoc-ը համարվում են նույն համակարգի մասը։
Էքսկուրսիաների շրջանակներում զբոսաշրջիկները պետք է անցնեն շուրջ 10 կմ լեռնային հատվածով, անցնեն ջունգլին և 3 կմ լայնությամբ գետը։ Տեղական իշխանությունները մտադիր են սահմանափակել զբոսաշրջիկների թիվը, քանի որ քարանձավների այցելության առաջիկա ամիսների բոլոր տոմսերն արդեն սպառվել են։