Վենետիկում սահմանափակվել է փողոցային սննդի վաճառքը
Բացառություն կարվի միայն ժելատերիաների համար, որտեղ վաճառվում է պաղպաղակ։
Վենետիկի իշխանությունները որոշում են կայացրել առաջիկա երեք տարում արգելափակել սթրիթ ֆուդ վաճառող հաստատությունների արտոնագրի տրամադրումը։ Այդ քայլն արվում է կամուրջներն ու եկեղեցիների աստիճանները իմպրովիզային պիկնիկներից մաքրելու համար, որոնք կազմակերպում են զբոսաշրջիկները՝ ընթացքում սնվելու համար գնված սենդվիչներով։ Բացի այդ, այդ զբոսաշրջիկներից հետո մնում են շատ թափոններ և աղբ։
Վենետիկի քաղաքային խորհուրդը նաև պարտավորեցրել է արդեն գործող սթրիթ ֆուդի վաճառակետերին տարածքում ստեղծել ուտելու համար հարմարություններ և հետևել դրանց մաքրությանը։
Երբ սահմանափակումը ուժի մեջ մտնի, այն կգործի Վենետիկի և Մուրանո և Բուրանո կղզիների տարածքում։