Լաս Վեգասում բացվել է 12 միլիոն դոլար արժողությամբ ճոպանուղի

Լաս Վեգասում բացվել է SlotZilla ճոպանուղին, որը արժեցել է 12 միլիոն դոլար: Նշենք, որ ճոպանուղու ներքևի գծերի շինարարության համար պահանջվել է 14  ամիս ժամանակ աշխատանքի մեծ բարդության պատճառով: SlotZilla-ի այցելուներին առաջարկում են թռչել բազմաթիվ խաղատների և հյուրանոցների վրայով, որոնք գտնվում են քաղաքի կենտրոնում:

 SlotZilla

Ճոպանուղու ելակետը գտնվում է 12-րդ հարկում, որը ձևավորված է հսկա խաղային ավտոմատի տեսքով: Ներկայումս թռիչքները իրականացվում են  23.4 մետր բարձրության վրա, երթուղու երկարությունը ձգվում է ընդամենը  260 մետր:

 SlotZilla

Նախագծի հեղինակները խոստանում են, որ արդեն այս տարվա գարնան վերջին կբացվեն նաև ատրակցիոնի վերևի գծերը, այնտեղ թռիչքի բարձրությունը հասնում է  35 մետրի: Երթուղու երկարությունը կհասնի 520 մետրի:

 SlotZilla Ատրակցիոնը հանդիսանում է  The Linq ժամանցային թաղամասի մի մասը, որտեղ վերջերս բացվել է աշխարհի ամենաբարձր պտտանիվը՝  High Roller անվանումով:

 SlotZilla

You might also like