Հոգյաց պատմական վանքը, որը գտնվում է Վանում (ժամանակակից Թուրքիայի արևելյան հատված) վերաբացվել է այցելուների առջև տասնամյակների լքվածությունից և ավերածությունից հետո: Տեղացիները վանքն անվանում են Der Meryem: Այն համարվում է հրաշագործ վանք: Այստեղ գալիս են մարդիկ, ովքեր չեն կարողանում երեխա ունենալ, որպեսզի աղոթեն և խնդրեն Մարիամ Աստվածածնին իրենց երեխա պարգևել: Եվ նրանց աղոթքները կատարվում են: Մարդիկ, ովքեր աղոթել են այստեղ, որպեսզի Աստված իրենց երեխա պարգևի, դուստրերին անվանակոչել են Մարիամ, իսկ որդիներին՝ Հիսուս: Վանքի հրաշագործ հատկության մասին լուրերը անցել են նրա սահմաններից. այստեղ գալիս են Վանից, Բիթլիսից, Դիարբեքիրից և այլ վայրերից երեխայի համար աղոթելու: 8-րդ դարում կառուցված վանք կարելի է հասնել միայն ոտքով, որն էլ, ընդ որում, կտևի 4 ժամ: Վանքը գտնվում է Վան նահանգի հարավ-արևելյան մասում, որը գրավում է պատմաբաններին և զբոսաշրջիկներին շատ այլ եկեղեցիներով: Երկար տարիներ վանքը, որը բաղկացած է 22 տարածքներից, փակ է եղել այցելուների համար: