Գարնան, ամռան և աշնան ընթացքում Վալենսիայի հյուրերին կառաջարկվի մի շարք էքսկուրսիաներ, որոնք կօգնեն մոտիկից ծանոթանալ մշակութային բազմազանության հետ, համտեսել տեղի խոհանոցի ավանդական ուտեստները և այցելել ամենահետաքրքիր պատմական վայրերը: Շրջագայությունները կսկսվեն Պուչ (El Puig) բնակեցված տարածքից, որը շրջանի մայրաքաղաքից 15 կմ հյուսիս է գտնվում:
Առաջարկների թվում է գարնանային-ամառային Tastavins էքսկուրսիան, որը նվիրված է գինեգործությանը և գինիների տարբեր տեսակներին, հոկտեմբերին՝ «Գարեջրի երթուղին» (Ruta de la cerveza), իսկ «Իսպանական «տապաս» խորտիկների երթուղի» () հնարավոր կլինի այցելել ամռան վերջին: Ինչպես նաև, զբոսաշրջիկներին հնարավորություն կտրվի համտեսել Վալենսիայի խոհանոցի այլ քաղցրեղեններ, հում ձկնային ուտեստներ և օրիգինալ olla de Sant Pere սուպ ռագու. հայտնում է BuenaEspana-ն: Յուրաքանչյուր երթուղին իր մեջ ներառում է այցելություն ճարտարապետական կոթողներ և Պուչի հնագույն կառույցներ, որոնցից յուրահատուկը միջնադարյան XIII դարի Սանտա Մարիա (Real Monasterio de Santa Maria) վանական համալիրն է: