Բալթիմոր-Վաշինգտոն միջազգային օդանավակայանի անվտանգության ծառայությունը չի թույլատրել ինքնաթիռ մուտք գործել մի կնոջ, ում ձեռքի ուղեբեռում հայտնաբերվել են կոշիկներ, որոնց կրունկները ունեցել են ատրճանակի տեսք։
TSA-ի մամուլի քարտուղար Լիզա Ֆարբշտեյնը հայտարարել է, որ, իսկապես, կնոջ ձեռքի ուղեբեռում հայտնաբերվել են ատրճանակի փողի տեսքով բարձրակրունկ կոշիկներ։ Բացի այդ, ուղևորուհու պայուսակում նաև հայտնաբերվել է փամփուշտներից պատրաստված ապարանջան։
Գործակալության ներկայացուցիչները, որոնց պարտականությունների մեջ է մտնում անվտանգության պահպանումը ինքնաթիռում, արգելել են ուղևորուհուն ինքնաիռի սրահ բարձրացնել իրեր, որոնք պատճենում են իսկական հրազեն , և առաջարկել հանձնել այն բեռնախցիկ։ Ուղևորուհին փորձել է հետևել խորհրդին, բայց չի հասցրել մինչև ինքնաթիռի թռչելը, և արդյունքում, կոշիկները համալրել են ուղևորներից առգրավված իրերի հավաքածուն․ գրում է Еmirates 24/7-ը։