Թուրքիայում բացվել է խճանկարների հսկա թանգարան

Թուրքիայում բացվել է խճանկարների թանգարան, որը կարելի է համարել աշխարհի ամենամեծ թանգարաններից մեկը: Նոր տեսարժան վայրը գտնվում է Գազիանթեպ քաղաքում` հին գործարանի տարածքում: Բացման արարողությանը ներկա է գտնվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: 


Թանգարանը արդեն գրավել է բազմաթիվ զբոսաշրջիկների ուշադրությունը, արդեն հազարավոր մարդիկ այցելել են, մասնավորապես Իտալիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից և Ճապոնիայից: Նախագիծը գնահատվում է 50-55 միլիոն դոլար: Զանազան խճանկարներով ցուցասրահները զբաղեցնում են 1.7 հազար խորանարդ մետր:

Էքսպոնատների մեծ մասը գտնվել են  Զեուգմի հնագույն քաղաքի պեղումների ժամանակ:
Խճանկարներից ամենագլխավորը դարձել է Mainad-ը, որը ավելի հայտնի է «Երիտասարդ գնչուհի» անունով: Նա գտնվում է երկրորդ հարկի առաջին սեկցիայում և պատրաստված է լաբիրինթոսի տեսքով:

You might also like