Թուրքական Մուլա տարածաշրջանի տուրօպերատորները հարցում են կատարել տեղաբնակների և օտարերկրացի զբոսաշրջիկների շրջանում պարզելու համար թուրքական տուրիզմի դրական և բացասական կողմերը:
Պարզվել է, որ զբոսաշրջիկները միաձայն հիացած են Մարմարիսի բնությամբ, իսկ այ բողոքները պայմանավորված են ազգային պատկանելությամբ: Այսպիսով` անգլիացիներին վրդովեցնում է տեղաբնակների սեռական ոտնձգությունները: Ի դեպ` այստեղ այցելող օտարերկրյա զբոսաշրջիկների 70%-ը անգլիացի են:
Գերմանացիները դժգոհում են աղմուկից, խանութներից և, նույնիսկ, մատուցողներից, ինչպես նաև` անտրամաբանական գնագոյացումից, խանութների և ռեստորանների մարդկանց աներես վարքից:
Բելգիացիներին դուր չի գալիս ռուս զբոսաշրջիկների մեծ քանակությունը, երթևեկության կանոնների խախտումը տաքսու և ավտոբուսի վարորդների կողմից և բնակիչների աներեսությունը:
Հոլանդացիները դժգոհ են խառնաշփոթ և խիտ երթևեկությունից, հյուրանոցային հաստատությունների հնությունից, բարձր մակարդակի հյուրանոցների անբավարար քանակությունից:
Իսկ սկանդինավյան զբոսաշրջիկները ասում են, որ իրենց դուր չի գալիս ռեստորանների մեծ քանակությունը: Նրանք նաև չեն հավանում ծովի հոտը հուլիս և օգոստոս ամիսներին, կանաչապատման բացակայությունը և չխնամված լողափները: