Ինոկասիրա (Inokashira Park Zoo) կենդանաբանական այգին զբոսաշրջիկներին հրավիրում է մասնակցելու Sweet Tour էքսկուրսիային, որը պատրաստվել է հատուկ Սուրբ Վալենտինի օրվա առթիվ: Զբոսանքի ընթացքում գիդը սիրահար զույգերին կպատմի կենդանաբանական այգու կենդանիների ամուսնական վարքագծի և վերարտադրության մասին:
Այս ուղևորությունը հիանալի հնարավորություն է ծանոթանալու ճապոնական ֆաունայի ներկայացուցիչների հետ: Զբոսաշրջիկներին կլսեն սպիտակ կռունկի և նրա հարսնացուի մասին լեգենդը, կիմանան, թե ինչպես են փասիանները զույգ գտնում և այլն: Շրջագայությունը կկատարվի փետրվարի 15-ին և 16-ին 11:00-ից 23:00-ին` ամեն 45 րոպեն մեկ:
Հավաքատեղին` կենդանաբանական այգու մուտքի մոտ է: Էքսկուրսիան անվճար է, իսկ գիդերը կխոսեն անգլերեն: Ինոկասիրա կենդանաբանական այգին տոկիոյի ամենահին և գեղեցիկ այգիներից մեկն է: Բացի կենդանիներից, այստեղ կարելի է տեսնել նաև բալի ծառեր և կարմիր սոճիներ, ակվարիում և անիմե թանգարան: Մուտքի տոմսն արժի 400 իեն: