Ճապոնական մայրաքաղաքի իշխանությունները հայտարարել են, որ Տոյսոու (Toyosu) շրջանում կկառուցվի զվարճանքների և զբոսաշրջության կենտրոն: Համալիրի բացումը, որը կդառնա Տոկիոյում խոշորագույնը, նախատեսվում է տարվա վերջին: Հետաքրքիր է, որ համալիրը կձևավորվի ոչ թե նորաձև արևմտյան ոճով, այլ ավանդական ճապոնական ոճով:
Հազար հոգու համար նախատեսված ռեստորանային գոտում զբոսաշրջիկներին կառաջարկեն սուշի և տեղի այլ մթերքներից պատրաստված ուտեստներ: Մեգահամալիրում կաշխատի կենցաղային տեխնիկայի և հուշանվերների 150 խանութներ: Այցելուները նաև կարող են գնել թարմ ձուկ, բանջարեղեն և ծովամթերքներ:
Գլխավոր զվարճանքներից մեկը կլինի յոթհարկանի ՍՊԱ կենտրոնը` ավանդական ճապոնական բաղնիքներով և բաց երկնքի տակ գտնվող հսկայական լողավազանով. հայտնում է eTurboNews-ը: Կենտրոնի հիմնադիրների խոսքով` նրանց նպատակն է զբոսաշրջիկներին ներկայացնել իսկական ճապոնական հյուրասիրությունը: Մեգահամալիրը տարեկան կներգրավի մոտավորապես չորս միլիոն այցելուի: