Արդեն տարիներ շարունակ Ճապոնիայում մեծ ժողովրդականություն են վայելում կենդանիներով հաստատությունները։ Երկրում արդեն գործում են սրճարաններ կատուների և բվերի հետ, իսկ այժմ մայրաքաղաքում բացվել է նաև բար նրանց համար, ովքեր ցանկանում են տեսնել պինգվիններին։Penguin Bar-ը, որը գտնվում է Տոմիսա թաղամասում, դարձել է հայտնի տեսարժան վայր օտարերկրացի զբոսաշրջիկների շրջանում։ Անսովոր հաստատության հաճախորդները կարող են ոչ միայն հիանալ կենդանիներով, այլև՝ շփվել նրանց հետ և նույնիսկ կերակրել։ Սակայն, ալկոհոլային ազդեցության տակ գտնվող հաճախորդները չեն կարող հպվել պինգվիններին, որոնք առանձնացված են սրահից ապակե միջնապատով։ Բարում նաև կարելի է պատվիրել օրիգինալ ըմպելիքներ և կոկտեյլներ, որոնց միջին արժեքը կազմում է $9-10 դոլար։ Նման հաստատություն արդեն գործում է Օկինավայում և բացվել է դեռևս 10 տարի առաջ։