Roppongi Hills Tokyo City View դիտահարթակի ցուցահանդեսային սրահը, որը գտնվում է Տոկիոյի երկնաքերերից մեկի գագաթին, վերածվել է Հայաո Միյաձակիի մուլտֆիլմերի համար հսկա դեկորացիայի։ Այստեղ անցկացվում է Ghibli անիմացիոն ստուդիայի ինտերակտիվ ցուցահանդեսը, որտեղ աշխարհում հայտնի ճապոնացի մուլտիպլիկատորը ստեղծել է իր ֆիլմերը։
Ինչպես հայտնում է Ռուսաստանում Ճապոնիայի տուրիզմի ներկայացուցիչը՝ ցուցահանդեսում ներկայացված են ստուդիայի զանազան արտեֆակտնեեր և վարպետ Միյաձակիի օրիգինալ նկարները։ Ցուցահանդեսային սրահի տանիքի ներքո տեղ են գտել տասնյակ ֆանտաստիկ թռչող ապարատներ, որոնք ստեղծել է մեծն անիմատորը։
Տեղական սրճարանը առաջարկում է 11 ուտեստից բաղկացած ճաշացանկ, որոնք ստեղծվում են Ghibli-ի տարատեսակ մուլտֆիլմերի մոտիվներով։ Ցուցահանդեսի այցելուների համար բոնուս կդառնա նաև Տոկիոյի հրաշալի պանորաման, որը բացվում է պատուհաններից։ Ցուցահանդեսի տոմսի արժեքը կազմում է 1800 իեն ($17)։ Այն կտևի մինչև սեպտեմբերի 11-ը։