Ճապոնիան յուրօրինակ մշակույթով, ֆուտուրիստիկ տեխնոլոգիաներով և շատ տարօրինակ զվարճանքներով երկիր է։ Դրանցից մեկը սրճարաններն են, որտեղ կարելի է շփվել կենդանիների հետ՝ կատուներ, բվեր և, նույնիսկ, պինգվիններ։ Վերջերս Ճապոնիայի մայրաքաղաքում բացվել է ևս մեկ նման հաստատություն՝ օձերով սրճարան։
Tokyo Snake Central անունը կրող հաստատությունը գտնվում է Տոկիոյի Սիբույա թաղամասում։ Սրճարանի այցելուները շրջապատված կլինեն ավելի քան 25 տեսակի ոչ թունավոր օձերով լի տերարիումներով։ $5 դոլար վճարի դիմաց բոլոր ցանկացողները կարող են հաստատության աշխատակիցներին խնդրել իրենց հավանած օձին դնել իրենց ձեռքի կամ ոտքի վրա և վայելել սուրճը։
Նախագծի հեղինակները ցանկանում են ցույց տալ օձերի բարի և մարդամոտ բնույթը, որոնք անհիմն համարվում են ամենասարսափելի կենդանիներից մեկն աշխարհում։