Ճապոնիայի շատ սրճարաններ և ռեստորաններ ինքնին հանդիսանում են տեսարժան վայր զբոսաշրջիկների համար։ Հենց այստեղ է բացվել աշխարհում առաջին կատուներով սրճարանը։ Այժմ դրանց թիվը աշխարհում հասնում է մի քանի տանսյակի։ Սակայն, Տոկիոն չի դադարում զարմացնել․ այժմ քաղաքում բացվել է հաստատություն, որի այցելուները կարող են ճաշել ոզնիների ընկերակցությամբ։ Harry սրճարանում, որը գտնվում է Տոկիոյի Ռոպպոնգի թաղամասում (Roppongi), բնակվում են 30 ոզնի, որոնց հետ կարող են շփվել սրճարանի այցելուները։ Հաստատությունում անցկացրած մեկ ժամի համար այցելուները պետք է վճարեն հազար իեն ($9 դոլարից մի փոքր ավել)․ հայտնում է Telegraph-ը։ Ոզնիներով սրճարանը այնքան պոպուլյար է, որ մուտքի մոտ հերթ է գոյացել։ Սակայն կարելի է նախապես ամրագրել սեղան Harry-ի կայքի միջոցով։