Տիբեթում բացվել է առաջին արևմտյան ֆասթֆուդը

KFC արագ սննդի ռեստորանների ցանցը դարձել է առաջին գլոբալ ֆասթֆուդի ցանցը, որը բացել է իր հաստատությունը Տիբեթի տարածքում։ Այս մասին հայտնում  է Lenta-ն՝ հղում կատարելով «Սինհուա» գործակալությանը։

Սրճարանը գտնվում է Լասայի Shenli Shidai առևտրի կենտրոնում, որը Տիբեթի ինքնավար մարզի վարչական կենտրոնն է։

«Տարատեսակ ֆասթֆուդերի  աշխատանքային փորձը Տիբեթում խոսում է այն մասին, որ տեղաբնակների շրջանում ավելի մեծ պահանջարկ են վայելում տապակած ճուտն ու համբուրգերները»,-նշում է առևտրի կենտրոնի ներկայացուցիչը։ Նա հավելել է, որ ռեստորանը կգրավի նաև օտարերկյա զբոսաշրջիկներին։

KFC-ի առաջին ռեստորանը Չինաստանի տարածքում բացվել է 1987 թվականին։ Ներկայումս ՉԺՀ-ում գործում է ցանցի շուրջ հինգ հազար հաստատություն 1,1 հազար քաղաքներում։

Տիբեթը գտնվում է Չինաստանի կառավարման ներքո 1951 թվականից։ Տարածաշրջանի բնակիչները գրեթե հնարավորություն չունեն դուրս գալ երկրի սահմաններից և ծանոթանալ արտասահմանյան նորություններին։ Նրանց մոտ առգրավվում են արբանյակային հեռուստատեսության ալեհավաքները, որպեսզի կանխեն Դալայ Լամայի մասին տեղեկատվության ներթափանցումը։ Իրենց հերթին տիբեթցիները չեն դադարում պայքարել ազգային ինքնորոշման համար։

You might also like