Մայիսի 23-ին Վիեննայի ամենաշատ այցելվող Լեպոլդի թանգարանում կբացվի «Գծեր և ձևեր» անունը կրող ցուցահանդեսը: Այն կհամախմբի մատիտով նկարված ավելի քան 100 նկար, որոնց մի մասը երբեք չի ցուցադրվել հանրությանը: Այդ ստեղծագործությունները թանգարանի հիմնադիր Ռուդոլֆ և Էլիզաբետ Լեպոլդների մասնավոր հավաքածուից են:
Այցելուները կարող են տեսնել մատիտով նկարված էսքիզներ և XIX և XX դարերի վարպետների նկարներ, որոնց թվում են՝ Գուստավ Կլիմտը, Էգոն Շիլեն, Ալֆրեդ Կուբինը. հայտնում է Wien.info-ն: Ցուցահանդեսը նաև կներկայացնի առաջին հերթին իրենց գեղանկարներով հայտնի նկարիչների՝ Ալբին Էգգեր Լինցի, Անտոն Կոլիգի և Վիեննայի դպրոցի վարպետների աշխատանքներին: