Միացեք, սեղմեք Like մեր Facebook-յան էջին և եղեք առաջինը տեղեկացված հայկական և համաշխարհային տուրիստական տենդենցների և անցուդարձերի մասին: |
Կալիֆորնիական Legoland այգում ավարտվում է աշխարհում առաջին Lego հյուրանոցի շինարարությունը: 250 համարներով երեք հարկանի հյուրանոցը կբացվի ապրիլի 5-ին: Հյուրանոցի համար ստեղծվել է ավելի քան 3400 նմուշ (կոնստրուկցիաներ), որի վրա ծախսվել է 3 միլիոն աղյուսե լեգոներ: Օրինակ, այցելուներին մուտքի մոտ կդիմավորի հսկայական վիշապը: Հյուրերը կարող են ընտրել երեք տեսակի համարներից մեկը. ծովահենային, թագավորական կամ արկածային:
Համարները նախատեսված են ընտանիքների համար, նրանցում կա ինչպես երկտեղանոց մահճակալ մեծահասակների համար, այնպես էլ երկհարկանի մահճակալներ երեխաների համար: Ավելին, երեխաներին տրամադրվում է առանձին հեռուստացույց: Հյուրանոցի հյուրերին կտրամադրվի բացառիկ մուտքի իրավունք դեպի Legoland այգի. հայտնում է AsiaOneRelax-ը: Lego Hotel-ում ընտանեկան սենյակում մեկ օր մնալու գինը կազմում է 199 ԱՄՆ դոլար: