ԱՄՆ-ում հայտնվել է առաջին շարժական հյուրանոց-ավտոբուսը

Նոր շարժական հյուրանոցը առաջարկում է իր հյուրերին ոչ միայն հարմարավետ բնակություն, այլև՝ ճանապարհորդություն Սան Ֆրանցիսկոյից Լոս Անջելես։ Այս անսովոր հյուրանոցը պաշտոնապես կարելի է արդեն ամրագրել  2017 թվականի հուլիսից սկսած։

Հյուրանոց-ավտոբուս

Cabin հյուրանոցը արդեն ներկայացվել է անցյալ տարի, բայց այլ անվան ներքո՝ SleepBus։ Պիլոտային նախագիծը գրավեց զբոսաշրջիկներին և մեծ հետաքրքիրություն առաջացրեց համացանցի օգտատերերի շրջանում։ Այդ պատճառով ավտոբուս-հյուրանոցի հեղինակները որոշեցին կրկին այն գործարկել ԱՄՆ խոշորագույն քաղաքների միջև։

Հյուրանոց-ավտոբուս

Cabin-ի հյուրերին, որը հիշեցնում է պարկուճային հյուրանոց, տրամադրվում են բոլոր հնարավոր պայմանները։ Ճանապարհորդության արժեքը  մեկ գիշերվա համար կազմում է  $115 դոլար։

You might also like