ԱՄՆ-ում բացվել է բարերի ցանց՝ նվիրված «Աստղային պատերազմներին»

«Աստղային պատերազմների» բոլոր երկրպագուները, ովքեր երազում են այցելել Մահվան Աստղ, կարող են ուշադրության տակ առնել ԱՄՆ-ում նոր բարերի ցանցը․ երկրի 3 խոշորագույն քաղաքներում բացվել են հաստատություններ՝ նվիրված հայտնի սագային։

Dark Side Bars անունը կրող բարի հենց մուտքի մոտ հյուրերը կարող են զգալ իրենց Ջորջ Լուկասի ստեղծած տիեզերքում։ Ինտերիերի ցանկացած դետալ՝ գունային գամմայից մինչև աքսեսուարները, հիշեցնում են ֆիլմի այս կամ այն վայրի մասին։ Բոլոր կոկտեյլները ևս պատրաստված են այդ թեմատիկայով․ փայլուն տարրերով, գոլորշիով և արծաթագույն շաքարով  երկնագույն և սև ըմպելիքներ։

Այս հաստատությունները հանդիսանում են փոփ-ափ նախագիծ և, համապատասխանաբար, բաց կլինեն որոշակի շրջան՝  2017 թվականի նոյեմբերի  15 -ից 2018 թվականի հունվարի 14-ին։ Dark Side Bars բարերը կլինեն Նյու Յորքում, Լոս Անջելեսում և Վաշինգտոնում։

You might also like