Վարդագույն մուրճ, ձյունով ապակե գնդեր, գլոբուս և տապակած խոզի ճարպով լի ճամպրուկ․ ի՞նչն է միավորում այս իրերին։ Դրանք բոլորը առգրավվել են ուղևորներից ԱՄՆ-ի օդանավակայաններում։ Նյու Հեմփշիրում գործող ընկերությունը որոշել է օգտագործել լուծարված իրերը և ստեղծել է հատուկ խանութ, որտեղ բոլոր ապրանքները շատ ցածր գներ ունեն։ խանութի ներկայացուցիչները պարբերաբար օդանավակայաններից վերցնում են ինքնաթիռի սրահում արգելված իրերը և դասավորում դրանք անսովոր պահեստի դարակներում։ Այդպիսով, 2015 թվականի դեկտեմբերին ամենահայտնի ապրանքներ են դարձել հովերբորդները, տոնածառի խաղալիքները և այլ ամանորյա նվերներ։ Խանութը բացվում է ամեն երկուշաբթի և մեծ պահանջարկ է վայելում տեղաբնակների շրջանում։ Ամեն տարի ԱՄՆ-ում օդանավակայանի աշխատակիցները առգրավվում են ընդհանուր առմամբ 700 հազար դոլար արժողությամբ ապրանք, ինչն էլ ապահովում է պահեստի սեփականատերերին ապրանքների կանոնավոր մատակարարմամբ։