Անապատի կենտրոնում 1,4 միլիարդ դոլար արժողությամբ նոր քաղաք են պատրաստվում կառուցել ԱՄՆ-ում։ Ինչպես գրում է news.com.au-ն՝ կյանքի համար բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներով իրական քաղաքում արգելված կլինի պարզապես ապրել, այլ միայն՝ փորձարկել։ Նյու Մեքսիկոյում գտնվող քաղաք-ուրվականը կդառնա ոչ միայն քաղաք, այլև՝ Նորարարությունների, թեստերի և գնահատականների կենտրոն (CITE)։
Քաղաքում կկառուցվի 35 000 տուն, ամբողջ ենթակառուցվածքը, խանութներ, եկեղեցիներ, սպասարկման կայաններ և օդանավակայան, բայց այդ բոլոր կառույցներից, ճանապարհներից և ֆերմաներից կարող են օգտվել միայն գիտնականները և ինժեներները։ Ինչպես հայտնում է կառուցող ընկերությունը՝ Քաղաք-Լաբորատորիան իրենից կներկայացնի միջին չափսի տիպիկ ամերիկյան քաղաքի օրինակ, որը կներառի ոչ միայն սեփական քաղաքը, այլև՝ արվարձանները։ Այդ քաղաքում կփորձարկվեն անօդաչու թռչող սարքերը, անվարորդ մեքենաները, ապրանքների առաքումը՝ առանց մարդկային ռեսուրսների օգտագործման։