ԱՄՆ-ում սկսել են կառուցել աստվածաշնչյան տապան՝ ռեստորանով

Ամերիկյան Կենտուկի նահանգի Վիլյամսթաուն քաղաքում սկսվել է Հին Կտակարանի տապանի պատճենի շինարարությունը։ Ինչպես հայտնում է NBC News-ը՝ նախագծի ավարտը նախատեսված է  2016 թվականի ամռանը։

Շինության պատվիրատուն  «Պատասխանները Ծննդոցում են» (Answers in Genesis) քրիստոնեական համայնքն է։ Կազմակերպության նախագահ Քեն Հեմի (Ken Ham) խոսքերով՝ նախատեսվում է, որ տապան ամեն տարի կայցելի մինչև երկու միլիոն մարդ։ «Ես կարծում եմ, որ տապանը կդառնա երկրի ամենակարևոր տեսարժան վայրերից մեկը», —հայտարարել է նա։

Հեմը նշել է, որ շինությունը կառուցվում է Աստվածաշնչում նշված տապանի չափսերին լիովին համապատասխանեցրած։ Տապանը կունենա չորս հարկ, իսկ նրա երկարությունը կլինի  155 մետր։ Առաջին երեք հարկերում տեղ կգտնի աստվածաշնչյան պատմություններին նվիրված ցուցահանդես, իսկ չորրորդում՝ ռեստորան։

ad_173583695

Հետագայում տապանի մոտ կհայտնվի Բաբելանյան աշտարակով և մեծ կենդանաբանական այգով  ժամանցային համալիր։

NBC News-ը նշում է, որ նախագիծն արդեն բախվել է իշխանությունների կողմից քննատադությանը։ Անցյալ տարի նահանգի իշխանությունները հրաժարվել են տրամադրել ժամանցային համալիրին հարկային խթաններ՝ նշելով, որ իրենք «չեն կարող օգտագործվել կրոնական հրահանգումների ֆինանսավորման կամ կրոնական այլ խթանիչների համար»։

Սա  քրիստոնեական ժամանցային կենտրոն բացելու արդեն առաջին փորձը չէ։ 2005 թվականի Իսրայելի իշխանությունները ցանկություն են հայտնել բացել  «Երկիր, որով անցել է Հիսուսը» թեմատիկ այգին։  Այնտեղ, մասնավորապես, նախատեսվում էր կառուցել աստվածաշնչյան այգի և Գալիլեայի ծովի ամֆիթատրոն։

You might also like