ԱՄՆ-ում ակտիվորեն պատրաստվում են «դդումի» տոնին: Ողջ երկրով անցկացվում է բոլոր հնարավոր միջոցառումները, որի ժամանակ ընտրում են խոշորագույն մրգերը, համտեսում են դդումից պատրաստված կարկանդակները և անգամ լողում են դդումե նավակներով:
Բացի այդ ամենից, դդումը այս տոնի` «չար ուժերի»` Հելոուինի գլխավոր հատկանիշն է, որն էլ նշվում է հոկտեմբերի 31-ին և որին անհամբեր սպասում են ոչ միայն երեխաները, այլև մեծահասակ ամերիկացիները: Տների մեծամասնությունը և խանութների ցուցափեղկերը արդեն վաղուց զարդարված են Ջեք լուսարձակի դդումներով: Դա իրենից ներկայացնում է փորագրված դեմքով, ներսից վառված մոմերով դդումներ:
Նյու Յորքի բուսաբանական այգում կցուցադրվի, ամենայն հավանականությամբ, աշխարհի ամենամեծ չորս դդումները: Ռեկորդակրի հավակնորդ է Կանադայի Քվեբեկ նահանգի Ջիմ և Քելսի Բրայսոնների աճեցրած դդումը, որը կշռվում է ավելի քան 800 կգ: Աննշան զիջում են երեք այլ բանջարեղեններ: Երեխաները, դդումները փորելով և մեջը լույսեր տեղադրելով, փորձել են ստանալ գաճաճներ:
Իսկ Մանհեթենի հանրահայտ Կենտրոնական այգում բազում նյույորքցիներ ավանդական նավակների հետ մեկ տեղ լիճ են բաց թողել փորված դեմքերով դդումներ: Իսկ Դելավեր նահանգում ամեն տարի նոյեմբեր ամսի սկզբին անցկացվում է դդում նետելու աշխարհի առաջնություն, որն էլ նվիրված է Հելոուինի տոնակատարությանը:
Այդ մրցույթները առաջին անգամ անցկացվել են 1986 թվականին: Ռեկորդը սահմանվել է 2010 թվականին: Այդ ժամանակ նռնակը դդումը թնդանոթից բաց էր թողել 1.7 կմ հեռավորության վրա: Այդ ձեռքբերումը գրանցվել է Գինեսի Ռեկորդների գրքում: